Լրահոս

19.10.2019 14:05


Տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ․ «Ժողովուրդ»

Տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ եւ մինչեւ նոյեմբերի սկիզբը մնալու են այնտեղ: Իսկ ինչո՞ւ է ազատամարտիկների խումբը գնացել Արցախ: Միգուցե պատճառը հոկտեմբերիի 17-ին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիների հավա՞քն է, որոնք դրոշներով, «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով ցանկանում էին շարժվել դեպի Արցախի սահման եւ հատել այն:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցի պատասխանը փորձեց պարզել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մարտական պատրաստության պլանային միջոցառումների շրջանակում մշտապես անցկացնում են զորավարժություններ տարվա ընթացքում մի քանի անգամ, երբ տեղի են ունենում պահեստազորի հավաքներ: Դրանք տարբեր չափերի են, տարբեր տեւողության` մեծ, փոքր: Վերջերս ավարտված զորավարժությունների ընթացքում, ճիշտ է, մեծաթիվ պահեստազորայինների կանչ տեղի ունեցավ, բայց դա վերջին միջոցառումը չէր: Նման միջոցառումները շարունակական են, որեւէ բանի հետ ուղիղ կապ չունեն, մեր մարտական պատրաստվածությանը ուղղված կարեւոր միջոցառումներ են»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը