Քաղաքական

19.10.2019 11:58


Առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 150 անգամ

Առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 150 անգամ

Հոկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1100 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը