Չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնությանը, Թուրքիան շարունակում է հարձակումները Սիրիայի վրա
Չնայած նախօրեին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ թուրք-ամերիկյան համաձայնությանը, այնուամենայնիվ թուրքական բանակը հարվածներ է հասցնում քուրդ զինյալների դիրքերի վրա։
Այդ մասին հայտնում է թուրքական Cumhurriyet պարբերականը, հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին։ Ըստ տեղեկությունների Թուրքիան հրետակոծում է Սիրիայի Ռաս ալ Այն քաղաքը։
Վերոնշյալ տեղեկություն, սակայն հերքվել է թուրքական կողմից: Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ապատեղեկատվություն է որոկել բախումների մասին բոլոր լուրերը:
Էրդողանը պնդել է, որ Թուրքիան 120 ժամով դադարեցրել է ռազմական գործողությունները։

Հիշեցնենք, որ նախօրեին թուրքերը և ամերիկացիները պայմանավորվել էին, որ Սիրիայի հյուիս-արևելքում 120 ժամով կրակի դադարեցում կլինի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու է «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։
Աղբյուրը՝ ermenihaber.am