Աշխարհ

18.10.2019 19:27


ԱՄՆ-ն 1,6 մլն դոլար կհատկացնի Վրաստանի ազգային այգիների պահպանման և զարգացման համար

ԱՄՆ-ն 1,6 մլն դոլար կհատկացնի Վրաստանի ազգային այգիների պահպանման և զարգացման համար

ԱՄՆ-ի կառավարությունը 1,6 միլիոն դոլար կհատկացնի Վրաստանի ազգային այգիների պահպանման և տնտեսական կայունության համար: Ինչպես ասվում է ԱՄՆ դեսպանատան տարածած տեղեկատվությունում, ծրագիրը հինգ տարի ժամկետով է:

«Վրաստանի բնությունն անգնահատելի է, և նրա պահպանությունը խիստ կարևոր է: Երկրի գեղատեսիլ ազգային այգիների պաշտպանման և նրանց տնտեսական կայունությանը հասնելու համար ԱՄՆ-ի կառավարությունն այսօրվանից սկսում է 1,6 միլիոն դոլար արժողությամբ հնգամյա ծրագիր, որի նպատակը Վրաստանի ազգային այգիների պահպանումը և նրանց համար տնտեսական հնարավորությունների ստեղծումն է»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը