Աշխարհ

18.10.2019 18:55


Վրաստանի ՆԳՆ-ն զգուշացնում է ծնողներին

Վրաստանի ՆԳՆ-ն զգուշացնում է ծնողներին

Վրաստանի ՆԳ նախարարությունը ծնողներին կոչ է անում զերծ մնալ երեխաների տարիքին անհամապատասխան լուսանկարներ և տեսանյութեր պատրաստելուց և դրանք հրապարակելուց:

Ինչպես ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, սոցիալական ցանցերում տարածված երեխաների լուսանկարներն և տեսագրությունները, որտեղ նկատվում է նրանց տարիքին անհամապատասխան նշաններ, պարունակում են մեծ ռիսկեր երեխաների զարգացման հետ կապված: Նմանատիպ լուսանկարների և տեսանյութերի տարածումը հնարավոր է մեծ խոչընդոտ հանդիսանա դեռահասների ֆիզիկական, մտավոր, հոգևոր և սոցիալական զարգացման համար:

Հատկանշական է, որ օրեր առաջ մի ծնողի կողմից սոցիալական ցանցերում տարածվեց տեսանյութ, որտեղ 7 տարեկան աղջիկը կրում էր իր տարիքին անհամապատասխան հագուստ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը