Աշխարհ

18.10.2019 12:30


«Դե ինչ, կունենանք երրորդ երեխան». Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ում իրենց ընտանիքի հայերեն խոսակցությունից մի դրվագ է ներկայացրել (տեսանյութ)

«Դե ինչ, կունենանք երրորդ երեխան». Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ում իրենց ընտանիքի հայերեն խոսակցությունից մի դրվագ է ներկայացրել (տեսանյութ)

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել Instagram-ում, որտեղ նրա որդին՝ Բագրատը, սովորում է հայերեն կարդալ ազգականներից մեկի օգնությամբ:

Տեսանյութի մեկնաբանությունների հատվածում Սիմոնյանը հետևորդներին պատմել է մի պատմություն, թե ինչպես է մի օր իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, ելակը ձեռքին, որդուն հայերեն հարցրել, թե դա ինչ է:

Երեխան պատասխանել է՝ «ելակ», ինչին ի պատասխան հայրը երևանյան բակային լեզվով ուղղել է որդուն՝ ասելով, որ այն «կլուբնիկ» է:

«Տիգրան ջան, կլուբնիկը հայերեն ելակ է»,- նրբանկատորեն ուղղել է Սիմոնյանի ազգականը, որը երևում է տեսանյութում:

RT-ի գլխավոր խմբագրի խոսքով՝ Տիգրանը որոշ ժամանակ մտածելուց հետո շրջվել է իր կողմն ու ասել. «Դե ինչ, կունենանք երրորդ երեխան»:

Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխաները՝ Բագրատն ու Մարիանան, տիրապետում են հինգ լեզվի՝ ներառյալ հայերենի:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը