Նոր օրինագիծ, որով միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին․ «Իրավունք»
«Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում երեկ շրջանառության մեջ է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հեղինակած օրենքի նախագիծը:
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի փոխանցմամբ՝ նախագծում մտցվում է «զուգընկերներ» հասկացությունը:
-Ըստ նախագծի՝ ընտանիքում բռնություն համարվելու է նաև զուգընկերների միջև ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը: Զուգընկերը սահմանվում է որպես միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ՝ չնշելով սեռը, այսինքն՝ նաև միասեռական զույգերը: Փաստորեն, միասեռական զույգերի միջև բռնությունը համարվելու է բռնություն ընտանիքում:
2017 թվականին թեժ պայքար տարվեց, որ օրենքում սահմանվի կետ, որի համաձայն՝ երեխան առանց ծնողներից որևէ մեկի, ապաստարանում գտնվել չի կարող: Այդ կետը այս նոր նախագծից հանվել է: Այսինքն՝ օրենքը համապատասխանեցվում է արևմտյան չափանիշներին, երբ երեխային կարող են ընտանիքում բռնության ենթարկվելու ենթադրությամբ օտարել ընտանիքներից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: