Մեծ շռայլություն է արտաքին մարտահրավերներից անտեղյակ իշխանություն ունենալը․ «Իրատես»
«Բոլորին էլ հասկանալի է, որ գործ ունենք անփորձ իշխանության հետ, ու հասարակությունն այս առումով շատ հանդուրժող է. այս մեկուկես տարվա ընթացքում շատ բաների վրա աչք փակեց։ Բայց մինչև ե՞րբ...
Անտեղյակության «հմայքն ու թշվառությունը» ցցուն երևում են արտաքին հարաբերություններում։ Հարց է առաջանում՝ մեկուկես տարի հետո՞ էլ այսքան բոբիկ պիտի լինել այս ոլորտում՝ չիմանալով անգամ Հայաստանին բացահայտ ուղղված սպառնալիքներին ինչպես արձագանքել։ Մեր շուրջն իրադարձությունները վայրկյան առ վայրկյան են զարգանում, տարածաշրջանը եռացող կաթսա է հիշեցնում, հարկավոր է աշխատել ու ջանք թափել հասկանալու ժամանակի հրամայականը։ Մեզ նման երկրի համար շա՜տ մեծ շռայլություն է արտաքին մարտահրավերներից անտեղյակ, միջազգային օրակարգից զրո պատկերացում ունեցող իշխանություն ունենալը։ Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք։
Բայց որ մեր անմիջապես քթի տակ կատարվողին են անհաղորդ, սա արդեն վտանգավոր է։ Նախօրեին Ալիևը հայտարարել է. «Նախիջևանն անջատված է Ադրբեջանից։ Մեր միջև պատմական ադրբեջանական Զանգեզուրն է, որի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։ Իսկ նրա եղբայրական պետության՝ Թուրքիայի նախագահին էլ խոստացել օգնել՝ «պատմական արդարությունը» վերականգնելու հարցում։ Սա տարածաշրջանում հայ ժողովրդին ոչնչացնելու ուղիղ կոչ է։ Բայց ի՞նչ հետևեց այս հայտարարությանը, ընդամենը ԱԳՆ խոսնակի մակարդակով երկու տող անորոշ հայտարարություն։
Ի վերջո, այն, ինչ հնարավոր չէ ասել պաշտոնական հաղորդագրությամբ, շատ ավելի սուր և հատու կարող են իրենց թույլ տալ այդ օղակները։ Բայց ո՞ւր են խորհրդարանական մեծամասնության, մասնավորապես, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն ու հատկապես հանձնաժողովի՝ «կոճակները խառնող» նախագահը։ Բերանները ջուր առել, նստել են։
Խորհրդարանական դիվանագիտությունը հենց սա է, ոչ թե գործուղումների գնալը (որ մեկ-մեկ էլ օտար երկրների փողոցներում վարորդը ճանապարհին թողնի), գալը, պատգամավորական անձեռնմխելիությունից ու իշխանական բարիքներից օգտվելն ու հիանալը։ Խորհրդարանի ուժը, կենսունակությունը երևում է նաև նման դեպքերում, երբ հարցին գիտակ պատգամավորները ծանրակշիռ ու փաստարկված արձագանքում են։ Սակայն այստեղ են ասել՝ ու՞մ ինչ ես ասում, կամ՝ ումի՞ց ինչ ես պահանջում։ Երկրի ներսում վարկաբեկելու, Ֆեյսբուքում ինքնադրսևորվելու հարց լինի, խնդրեմ, ձկների վտառի նման կգրոհեն, թե չէ գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն։
Մեկ նկատառում ևս. էլի ներողամիտ ենք, հասկանալով, որ գործ ունենք անփորձ իշխանության հետ, բայց այս մեկուկես տարում մի խելքը գլխին մարդ չգտնվե՞ց այս իշխանության շրջապատում, որ խորհուրդ տա, թե հատկապես արտաքին քաղաքականությունում ինչպիսի արարողակարգեր կան, ինչպես պիտի արձագանքել այս կամ այն հարցին։ Թե՞ կա, բայց լսողն ո՞վ է։ Իսկ այս պարագայում անզոր է անգամ ամենախելացի խորհրդականների ու հուշողների մի հսկա բանակ, եթե այդպիսին, իհարկե, կա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ի՞նչ պիտի աներ այսպիսի դեպքերում նորմալ իշխանությունը. առնվազն գործի դներ իր փորձագիտական շրջանակները, խորհրդարանական մեծամասնության արհեստավարժ ներկայացուցիչներին։