Տնտեսական

17.10.2019 17:50


Վարչապետի աշխատակազմին հատկացվեց 19 մլն դրամ

Վարչապետի աշխատակազմին հատկացվեց 19 մլն դրամ

Կառավարության որոշմամբ վարչապետի աշխատակազմին հատկացվեց 19 մլն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցը չզեկուցվող էր, և նախագծի 3-րդ կետը՝ գաղտնի:

Ըստ նախագծի հիմնավորման, վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով վարչապետի աշխատակազմին 2019 թվականին անհրաժեշտ է հատկացնել 19 մլն դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):

Միջոցները կտրամադրվեն կառավարության պահուստային ֆոնդից:

Այս խորագրի վերջին նյութերը