Անկարայում ընթանում են Էրդողանի և Փենսի բանակցությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում բանակցություններ Է վարում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Էրդողանի եւ Փենսի հանդիպումն սկսվել Է»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ «ավերիչ պատժամիջոցներ» կսահմանի Թուրքիայի նկատմամբ, եթե ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը համաձայնության չհասնի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայանալիք հանդիպմանը:
Հոկտեմբերի 16-ին Էրդողանը Sky News հեռուստաալիքի լրագրողին հայտարարել Էր, որ մտադիր չԷ շփվել Փենսի հետ, քանի որ պատրաստ Է երկխոսություն վարել միայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանից հետո Փենսի ներկայացուցիչ Քեթի Ուոլդմանը հայտարարել Էր, որ փոխնախագահը, այդուամենայնիվ, այցով կուղեւորվի Թուրքիա:
Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ Էրդողանն, այնուամենայնիվ, հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Էրդողանը նաեւ պատրաստ Է ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին, որը Թուրքիա Է ուղեւորվում Փենսի հետ միասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: