Վրաստանի ավիաշուկայի 88%-ը վերահսկում են օտարերկրյա ավիաընկերությունները
2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով, Վրաստանի ավիաշուկայի 88%-ը բաժին է ընկնում օտարերկրյա ավիաընկերություններին, 12-ը` ազգային ավիափոխադրողներին:
Նշված ժամանակահատվածում ամենաշատ ուղևորներ է տեղափոխել WizzAir-ը: Ընկերությունը 9 ամսում 592 հազար 988 ուղևորի է սպասարկել (շուկայի 15%-ը):
Wizz Air-իցհետոամենախոշորը Georgian Airways և Turkish Airlines-նեն, որոնք, համապատասխանաբար, 435 208 և 443 932 ուղևորիենսպասարկել:
Հատկանշական է նաև այն, որ 2019 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ռուսական ավիաընկերությունները վրացական շուկայի 15%-ն են վերահսկում: Ինչպես հայտնի է, Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ ուղիղ չվերթները դադարեցվել էին 2019 թվականի հուլիսի 8-ին` ռուսական կողմի որոշմամբ:
2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի օդանավակայաններում ուղևորների թիվը կազմել է 4 միլիոն 57 հազար 319:
Վրաստանի ավիաշուկայի 88%-ը վերահսկում են օտարերկրյա ավիաընկերությունները
2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով, Վրաստանի ավիաշուկայի 88%-ը բաժին է ընկնում օտարերկրյա ավիաընկերություններին, 12-ը` ազգային ավիափոխադրողներին:
Նշված ժամանակահատվածում ամենաշատ ուղևորներ է տեղափոխել Wizz Air-ը: Ընկերությունը 9 ամսում 592 հազար 988 ուղևորի է սպասարկել (շուկայի 15%-ը):
Wizz Air-ից հետո ամենախոշորը Georgian Airways և Turkish Airlines-ն են, որոնք, համապատասխանաբար, 435 208 և 443 932 ուղևորի են սպասարկել:
Հատկանշական է նաև այն, որ 2019 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ռուսական ավիաընկերությունները վրացական շուկայի 15%-ն են վերահսկում: Ինչպես հայտնի է, Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ ուղիղ չվերթները դադարեցվել էին 2019 թվականի հուլիսի 8-ին` ռուսական կողմի որոշմամբ:
2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի օդանավակայաններում ուղևորների թիվը կազմել է 4 միլիոն 57 հազար 319:
Աղբյուրը՝ aliq.ge