Քաղաքական

17.10.2019 16:29


ԱԱԾ-ականները գնում են Հրայր Թովմասյանի հոր տուն

ԱԱԾ-ականները գնում են Հրայր Թովմասյանի հոր տուն

Քիչ առաջ տեղեկացրել ենք, որ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հանելու գործընթացը նոր փուլ է մտել՝ իշխանություննեն անցել են բացահայտ տեռորի։ Այսօր Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները զանգահարել են Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին եւ հրավիրել են ԱԱԾ՝ «զրույցի»՝ չբացատրելով, թե ինչու եւ որ գործի շրջանակներում։

Մենք կապվեցինք Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի հետ։ Նա ասաց, որ ԱԱԾ ներկայացուցչի հետ զրույցում ինքն ասել է, որ վատառողջ է եւ չի կարող ԱԱԾ ներկայանալ։ ԱԱԾ-ականները չեն նահանջել, ասել են՝ այդ դեպքում մենք կգանք ձեր տուն, այսօր ժամը 4-ից հետո կայցելենք ձեր տուն։

Հիշեցնենք, որ 75-ամյա Վարդան Թովմասյանը բնակվում է Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում, նա ծանր վիրահատություններ է տարել վերջին տարիներին եւ առողջական լուրջ խնդիրներ ունի։

Աղբյուրը՝ Հրապարակ

Այս խորագրի վերջին նյութերը