Լրահոս

11.03.2009 18:05


Արտավազդ Բայաթյան. «Նախարարության հրամանի համար դեռ շուտ էր»

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով երգիչներն այսուհետ պետք է երգեն միայն կենդանի կատարմամբ։ Այս հարցն արդեն մի քանի օր է՝ դուրս չի գալիս որոշակի շրջանակներում քննարկումների օրակարգից։                                                                                                                 

-Որոշումը կայացնելուց  առաջ պետք է հաշվի առնվեր, թե ինչ տեխնիկական հնարավորություններ ունենք մենք,- «Հայելի» ակումբում հայտարարել է երաժիշտ Արտավազդ Բայաթյանը։ Նրա պնդմաբ, եթե կենդանի կատարում ապահովվելու համար նախատեսված ծախսերը հաշվարկենք ահռելի գումար դուրս կգա, և  տոմսերի նվազագույն արժեքը կլինի 50 դոլար։

Երգչուհի Սյուզան Մարգարյանի կարծիքով՝ թեև այս որոշումը թույլ կտա մաքրել դաշտը, այնուամենայնիվ, հեռուստատեսային կենդանի և որակյալ հաղորդումներ ապահովվելու համար մենք անհրաժեշտ տեխնիկա չունենք։

Այս խորագրի վերջին նյութերը