Քաղաքական

17.10.2019 13:30

«Պետք է նստել ու առարկայական բանակցություններ վարել Երևանի հետ այն փաստաթղթի շուրջ, որը դրված է սեղանին». Մամեդյարով

«Պետք է նստել ու առարկայական բանակցություններ վարել Երևանի հետ այն փաստաթղթի շուրջ, որը դրված է սեղանին». Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը iz.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Երևանի և Բաքվի բանակցություններում շարժ նկատվում է, սակայն ինքը «մի փոքր հիասթափված է» հայկական կողմի հետ բանակցությունների վերջին փուլից, որը տեղի է ունեցել Նյու Յորքում:

«Աշխաբադում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին մենք, իհարկե, կարճ խոսել ենք հակամարտության մասին, և բոլորս էլ հասկանում ենք, որ ԱՊՀ տարածքում չլուծված հակամարտությունները խոչընդոտ են հանդիսանում բոլոր ճյուղերի համար՝ այդ թվում տնտեսական, հումանիտար և այլն: Եվ գագաթնաժողովի բոլոր 10 երկրները, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ պետք է շուտափույթ լուծում գտնել այս հակամարտությանը: Բայց պետք է նաև խոստովանել, որ հակամարտության լուծմանն ուղղված աշխատանքների հիմնական մասը կատարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ոչ թե ԱՊՀ-ի»,-նշել է Մամեդյարովը:

«Եթե մենք ցանկանում ենք առաջ շարժվել և իսկապես ցանկանում ենք քաղաքական լուծում այս խնդրին, ապա, իհարկե, պետք է սկսել նրանից, ինչը կոչվում է «առարկայական բանակցություններ»»,-հավելել է նա:

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ բանակցությունները պետք է լինեն բովանդակային, անընդհատ կատարելագործվող:

«Մենք մշտապես ասում ենք մեր համանախագահներին՝ մենք ոչ մի տեղ չենք կորչի, պետք է նստել ու առարկայական բանակցություններ վարել Երևանի հետ այն փաստաթղթի շուրջ, որը դրված է սեղանին»,-ասել է նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։