«Զոն նայողը» դատական հայց է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ-ի դեմ. «Ժողովուրդ»
«Բազմաթիվ խարդախությունների համար դատապարտված, դատարանից փախուստի դիմած, «Արմավիր» ՔԿՀ-ում «զոն նայող» և դեռ ավելին՝ ըստ քրեակատարողական հիմնարկում տարածված լուրերի՝ արտոնյալ պայմաններում գտնվող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող «Արմավիր» ՔԿՀ-ին: Վերջինս պահանջում է, որ դատարանը ՔԿՀ ղեկավարության 14.03.2017 թ. կայացված միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչի:
Նշենք, որ այս տարի մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտել է կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր:
Պարզվում է՝ քրեակատարողական այս հիմնարկի կալանավորը կազմակերպել է հանցավոր խումբ, որի անդամները List.am կայքի միջոցով բջջային հեռախոսների և այլ իրերի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տված անձանց հետ կապ հաստատելուց հետո, վերջիններիս վստահությունը չարաշահելով ապրանքի համար նրանց առաջարկել են բարձր գին, հետո պայմանավորվել, հանդիպել են, այնուհետև խաբեությամբ հափշտակել են գույքը:
Նշենք, որ դատապարտյալի հայրը՝ Ա.Դանիելյանն էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա է. աշխատել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Զոն նայողը» դատական հայց է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ-ի դեմ. «Ժողովուրդ»
«Բազմաթիվ խարդախությունների համար դատապարտված, դատարանից փախուստի դիմած, «Արմավիր» ՔԿՀ-ում «զոն նայող» և դեռ ավելին՝ ըստ քրեակատարողական հիմնարկում տարածված լուրերի՝ արտոնյալ պայմաններում գտնվող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող «Արմավիր» ՔԿՀ-ին:
Վերջինս պահանջում է, որ դատարանը ՔԿՀ ղեկավարության 14.03.2017 թ. կայացված միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչի: