«Սասնա Ծռերը» «բրոնյա» է արել Ազատության հրապարակը․ «Հրապարակ»
«Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել հոկտեմբերի 1-19-ը Ազատության հրապարակում հավաքներ, ապա Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Կորյունի-Նալբանդյան փողոցներ-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անելու համար:
Այսօր հոկտեմբերի 16-ն է, բայց որևէ հանրահավաք կամ երթ չի անցկացվել։ Ինչո՞ւ է «ծռերի» ներկայացուցիչը նախապես «բրոնյա» արել հրապարակը, բայց ոչ մի հավաք չի անցկացրել՝ փորձեցինք պարզել Լուսինյանից։ «Ինչո՞ւ, կարծում էիք, որ անպայման պիտի լինե՞ր»,-հարցին հարցով պատասխանեց նա։ Եթե դիմել եք, ուրեմն նման ծրագիր ունեիք։ «Այսինքն՝ կարգը ո՞նց է, պետք է տարածքը զբաղեցնել՝ ելնելով իրավիճակից։ Որ ասում էին թեժ աշուն, հո իզուր չէի՞ն ասում»,-փակագծերը բացեց Լուսինյանը։ Նշանակում է՝ թեժ աշնան համա՞ր էիք «բրոնյա» արել հրապարակը։ «Հա, բայց իմ անունից պաշտոնապես ոչինչ չգրեք, զանգեք մեր մամուլի խոսնակին։ Ես չեմ մեկնաբանում»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: