Լրահոս

05.05.2010 16:59


«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարի պատճառով ս.թ. մայիսի 5-ին ժամը 15.00-ից դադարեցվել է Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 1-4 բնակելի զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ջրամատակարարման գործող ժամանակացույցը կվերականգնվի մայիսի 6-ի ժամը 15.00-ին:

Իսկ մայիսի 6-ին ժամը 10.00-22.00, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի    Տիգրան Մեծ փողոցի 18-53, Խորենացի փող. 30-150, Նար-Դոս փող. 1-20 հասցեների, Տիգրան Մեծ փող. 1-ին, 2-րդ, 3-րդ, Խորենացի փող. 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը