Վարչապետը մեզ փորձում էր ուղղորդել 1000 դրամների հիմնադրամ, սակայն մեր հարցն այլ տիրույթում է. «Զինվոր» համակարգող խորհրդի անդամները հանդիպել են վարչապետի հետ (տեսանյութ)
tert.am-ը հայտնում է, որ Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Զինվոր» համակարգող խորհրդի անդամները, որոնց վրդովվեցրել է, որ մարտի 1-ի զոհերի հարազատներին կառավարությունը 30 մլն դրամ գումար է փոխհատուցում, իսկ զոհված զինվորների ընտանիքներին այսքան տարիների ընթացքում ոչ մի նման աջակցություն չի եղել:
Նրանք պահանջում են փոխհատուցում, և այսօր հանդիպել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակ, երբ Դուք իշխանությունների հետ շատ լավ հարաբերություններ ունեիք: Եվ ես չեմ հիշում, որ Դուք երբևէ այսպիսի հանդիպում ունեցած լինեք Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների հետ և այդ շեշտադրումներով հանդես գաք: Ինձ համար տարօրինակ է դա: Այն ժամանակ ինչո՞ւ չեք եկել կառավարության կամ նախագահական դիմաց նստել»,-դիմելով «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի հարցադրումներին ի պատասխան՝ Մարգարիտա Խաչատրյանը նշեց. «Որովհետև այն ժամանակ 30 մլն չէր տրվել»:
«25 տարի բանակի կողքին քայլում եմ և երբևիցե չեմ ունեցել նման խնդիր, որ դիմեմ կառավարությանը, ԱԺ-ին, նախագահին, և իմ դիմումներն անպատասխան մնան: Փոխվել է իշխանություն, եղել է հեղափոխություն, և Դուք ժողովրդի կողքին եք, ուստի ակնկալիքը Ձեզանից է, որ հետամուտ կլինեք, և այս զոհվածների ընտանիքները ևս կգտնվենք Ձեր ուշադրության կենտրոնում: Որոշակի խնդիրներ առաջացան, երբ Դուք մեկին հատկացնում եք 30 մլն, իսկ մնացած զոհվածների՞ն: Նրանք էլ են հայ, մենք էլ ենք հայ»,-ասաց Մարգարիտա Խաչատրյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատրաստ է քննարկել բոլոր հարցերը:
«Մեր նախորդ հանդիպման ժամանակ ես խոսում էի այն մասին, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը շատ արագ տեմպերով ընդլայնվում է: Կայացրած որոշմամբ, հիմնադրամը սկսել է վճարումներ կատարել 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինվորներին: Մենք մեկ ու կես տարվա ընթացքում 19 տարի հետ ենք գնացել, 19 տարվա շահառուների խնդիր լուծել ենք, մեր նպատակն այն է, որ հասնենք ամենասկիզբ, բայց դա որոշակի ժամանակ ու աշխատանք է պահանջում, ինչը մենք կկատարենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպմանը ներկա զոհված զինծառայողների մայրերը բարձրացրեցին իրենց մտահոգող մի շարք հարցեր, մասնավորապես, այն, որ իրենք դուրս են մնացել շահառուների ցանկից: Նրանք ակնկալում են վարչապետի ուշադրությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլորի հարցերն էլ իրենց ուշադրության կենտրոնում են, կառավարությունը խնդիրները մի անգամից լուծել չի կարող, հետևաբար առաջ են շարժվում փուլ առ փուլ լուծելու տրամաբանությամբ:
«Մենք անելու ենք դա, և ժամկետների առումով գնալու ենք ամենասկիզբը, սակայն այդ դեպքում էլ չենք կարող համարել, որ բոլոր խնդիրները լուծված են: Կան կատեգորիաներ, ըստ որոնց, ծառայության ընթացքում զոհված զինվորները դեռ հիմնադրամի շահառու չեն համարվում: Հիմա մենք առաջին փուլով անդրադառնում ենք նրան, որ շահառու դառնան մարտական հերթապահության ժամանակ զոհված, բայց ոչ մարտական գործողությունների բռնված զինվորների ընտանիքները: Օրինակ, մարտի չի բռնվել, սակայն հակառակորդի կրակոցից զոհվել է: Հաջորդ փուլով կանդրադառնանք դժբախտ պատահարներին և այսպես շարունակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ կառավարությունը ոչ պատշաճ վերաբերմունք չի ունենա զինծառայության ընթացքում որևէ պայմանում զոհված զինվորների ընտանիքների, կամ, ընդհանրապես, որևէ քաղաքացու նկատմամբ: