Տնտեսական

17.10.2019 09:21


Թռիչքային աճը մնաց անցյալում. հաջորդ տարի սպասվում է վերջին 4 տարվա տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը․ «168 ժամ»

Թռիչքային աճը մնաց անցյալում. հաջորդ տարի սպասվում է վերջին 4 տարվա տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը․ «168 ժամ»

«Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական թռիչքը այդպես էլ տեղի չու­նեցավ: Տեղի չի ունենա նաև հաջորդ տարի:

2020 թ. համար կառավարության տնտեսական աճի սպասումները հեռու են թռիչքային լինելուց: Ու դա ոչ թե մենք ենք ասում, այլ կառավարության ներկայաց­րած հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը: Տնտեսական աճի ցուցանիշները, որոնք դրված են այդ փաստաթղթում, ոչ միայն թռիչքային չեն, այլև ավելի ցածր են, քան նախորդ երկու տարիներին արձանագր­ված աճերը, ավելի ցածր, քան այս տարվա սպասում­ներն են:

Հիշեցնենք, որ 2018 թ. տնտեսական աճը Հայաստա­նում կազմեց 5,2 տոկոս: Այն անհամեմատ բարձր էր իշխանափոխության նախորդ տարում. 2017թ. տնտե­սական աճը հասավ վերջին տարիների համար ռեկոր­դային՝ 7,5 տոկոսի: 2019 թ. կանխատեսվում է, որ ՀՆԱ-ն կավելանա 6,3 տոկոսով:

Եթե իրականանան կառավարության կանխատե­սումները, ապա հաջորդ տարի աճի տեմպը մի բան էլ կնվազի: Այն կլինի վերջին չորս տարվա ամենացածր ցուցանիշը:

Ստացվում է, որ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներում արձանագրվող փայլուն ցուցանիշների և երկնիշ աճերի՝ կառավարության սպասումները Հայաստանի տնտեսության զարգա­ցումների վերաբերյալ այնքան էլ լավատեսական չեն: Աճի տեմպն արագանալու և թռիչքային դառնալու փո­խարեն հետ է գնալու: Ու դրա հետ ըստ էության համա­ձայն է նաև Նիկոլ Փաշինյանը: Այլապես հազիվ թե կա­ռավարությունում կգտնվեր որևէ մեկը, ով կհամար­ձակվեր հակադրվել վարչապետին:

Տնտեսական թռիչք խոստացող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կանխատեսումներով՝ հաջորդ տարի Հայաստանի տնտեսության աճը կկազ­մի ընդամենը 4,9 տոկոս:

Այս թիվը կառավարությունը, անշուշտ, օդից չի վերցրել: Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ նման կանխատեսում ունեն գրեթե բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Նրանց գնահատականները գտնվում են հիմնականում 4,5-5,5 տոկոսի միջակայքում: Նույնպիսի կանխատե­սում ունի նաև Կենտրոնական բանկը:

Հասկանալի է, որ 4,9 տոկոսն այն աճը չէ, ինչի հետ կարելի է մեծ հույսեր կապել, առավել ևս՝ սոցիալա­կան իրավիճակի փոփոխության և մարդկանց կյանքի պայմանների բարելավման առումով:

Որպեսզի հասարակությունը զգա տնտեսական աճի ազդեցությունը, անհրաժեշտ է, որ այն անհամեմատ ավելի բարձր լինի և, կարևորը՝ որակյալ: Այնինչ, Հա­յաստանի տնտեսության աճը որակ չունի: Զարմանա­լի չէ, որ տնտեսությունը պաշտոնապես աճում է, բայց սոցիալական իրավիճակը երկրում գրեթե չի փոխվում: Ու չի փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ տնտե­սության աճի հիմնական բաղադրիչը ծառայություն­ներն են: Այն այդպիսին կլինի նաև հաջորդ տարի՝ ամենամեծ նպաստումը բերելով սպասվող ոչ այնքան ցածր, բայց ոչ էլ բարձր տնտեսական աճին:

Դատելով հաջորդ տարվա պետական բյուջեի նա­խագծից՝ թռիչքային զարգացումներ չեն սպասվում տնտեսության որևէ ոլորտում: Ընդհակառակը՝ մի շարք ճյուղերում, որոնք կարևոր դեր ունեն երկրում սոցիալական իրավիճակի բարելավման գործում, աճի տեմպերը նույնիսկ կնվազի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը