Հայտնի է՝ Մխիթարյանը երբ կարող է վերադառնալ խաղադաշտ
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնման ժամկետների վերաբերյալ:
asromacalcio.com-ը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը մոտ է շարք վերադառնալուն: Մխիթարյանը դժվար թե հասցնի վերականգնվել մինչև «Սամպդորիայի» հետ Ա Սերիայի հաջորդ տուրի խաղը:
Բայց, մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի հերթական տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի», ինչպես նաև Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղերին, որոնք կկայանան հոկտեմբերի 24-ին և 27-ին համապատասխանաբար:
Հիշեցնենք՝ Մխիթարյանը վնասվածք է ստացել սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին և լքել է խաղադաշտը։
Մխիթարյանի մոտ ավելի ուշ ախտորոշվել էր ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։

Աղբյուրը՝ armsport.am