Լրահոս

16.10.2019 17:40


Երևանում 48-ամյա տղամարդը իր որդուն ծեծելու համար վրեժխնդիր է եղել՝ այրելով վրեժխնդրության օբյեկտի գույքը

Երևանում 48-ամյա տղամարդը իր որդուն ծեծելու համար վրեժխնդիր է եղել՝ այրելով վրեժխնդրության օբյեկտի գույքը

Որդուն ծեծելու համար վերջինիս հայրը վրեժխնդիր է եղել՝ հրկիզելով բռնության հեղինակին պատկանող մեքենան՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 6.800.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Դեպքը տեղի է ունեցել 2019թ. մարտի 2-ին ։

Քրեական գործի տվյալներով՝ հայրը իր «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով գնացել է որդուն ծեծած տղամարդու բնակության վայրը՝ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամաս, դյուրավառ վառելիքը լցրել նրա՝ «LEXUS RX 350» մակնիշի ավտոմեքենայի վրա ու այրել։

Հարկ է նշել, որ դեպքի վայր հասնելուց առաջ երեխայի հայրը փոխել էր մեքենայի համարանիշները՝ փորձելով քողարկել իր ով լինելը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է, մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին։

Ավելացնենք, որ 48-ամյա տղամարդը նախկինում արդեն դատված եղել է։

Այս խորագրի վերջին նյութերը