Տնտեսական

16.10.2019 15:55


Աղի կոմբինատի ղեկավարը բարձրաձայնում է վտանգների մասին (տեսանյութ)

Աղի կոմբինատի ղեկավարը բարձրաձայնում է վտանգների մասին (տեսանյութ)

Ամեն տարի Հայաստան է ներկրվում մոտ 5000 տոննա աղ՝ նախատեսված տեխնիկական նպատակների համար: Մեր երկրի արդյունաբերությունը ի զորու է յուրացնել այդ ծավալի մոտ 10 տոկոսը:

Ըստ փորձագետների` ներկրվող տեխնիկական աղի գերակշռող բաժինը, մարդու առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով վերամշակվելուց հետո ուղղվում է սննդի արդյունաբերության կարիքների համար:

«Հայաստանի Հանրապետություն Իրանի Իսլամական հանրապետությունից ներմուծվում է շատ մեծ քանակությամբ արդյունաբերական աղ և այդ աղը սնունդ արտադրող կազմակերպությունների կողմից է օգտագործվում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ավանի աղի կոմբինատ ՓԲԸ-ի տնօրեն Արեգ Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ այդ արդյունաբերական աղը առաջին հերթին վնասակար է մարդկանց առողջության համար, սակայն Հայաստան այդ աղը ներմուծվելուց և մշակվելուց հետո վաճառվում է որպես կերակրի աղ։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը