Լրահոս

05.05.2010 15:42


Ազգակցական որևէ կապ չունեն

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Արմեն Ասլանյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է աշխատանքից: Նա այդ պաշտոնը ղեկավարել է տվյալ գերատեսչության ստեղծման օրվանից և  աշխատել նախկին նախարար Մհեր Շահգելդյանի ղեկավարության ներքո։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ իր դիմումի համաձայն «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Ստեփան Ասլանյանն էր վայր դրել պատգամավորական իր մանդատը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանից «7օր»-ը հետաքրքրվել է՝ Արմեն Ասլանյանը և Ստեփան Ասլանյանը բարեկամնե՞ր են։ Ս. Աբրահամյանն ասել է, որ նրանք ազգակցական որևէ կապ չունեն։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը