Լեգենդար Չելենտանոն էկրան է վերադառնում նոր շոուով
Իտալացի հայտնի դերասան եւ երգիչ Ադրիանո Չելենտանոն Էկրան Է վերադառնում «Ադրիանո» նոր շոուով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Todey իտալական հրատարակությունը:
Դա կլինի լեգենդար արտիստի՝ սեփական շոուի հեղինակը դառնալու երկրորդ փորձը: Բանն այն Է, որ վերջերս 81-ամյա Չելենտանոն արդեն փորձել Է թողարկել «Ադրիան» շոուն, սակայն այն չորրորդ թողարկմանը փակեցին անսպասելի ցածր վարկանիշի պատճառով:
Խոսքը վերաբերում Է 13-մասանոց անիմացիոն նախագծին, որը նկարվել Էր կիբեռպանկ ոճով: Ինչպես գրում են իտալական ԶԼՄ-ները, նախագծի իրացումը տեւել Է շուրջ 10 տարի եւ նրա ստեղծողների վրա նստել մի քանի տասնյակ միլիոն եվրո:
Շոուի գլխավոր հերոսը ժամագործ Ադրիանն Է, որն արտաքինով Չելենտանոյին նման Է ինչպես ջրի երկու կաթիլը: Ուշագրավ Է, որ երգիչն առաջին մասնագիտությամբ ժամագործ Է եղել:
Նորացված շոուն, որը վերանվանվել Է «Ադրիանո», պետք Է եթեր տրվի հենց նույն՝ Canale ալիքով՝ նոյեմբերի 5-ին եւ 7-ին:
Սպասվում Է, որ այս անգամ նախագիծը վարկանիշային կդառնա դրան Չելենտանոյի, ինչպես նաեւ ժողովրդականություն վայելող այլ անհատականությունների անձնական մասնակցության շնորհիվ, որոնց թվում կան նաեւ հայտնի քաղաքական գործիչներ:
Համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ եւ դերասան Ադրիանո Չելենտանոն իր կարիերայի ընթացքում թողարկել Է 40-ից ավելի ստուդիական ալբոմներ՝ 150 մլն սկավառակ ընդհանուր քանակով, եւ նկարահանվել Է ավելի քան 40 կինոֆիլմում, հաղորդել Է Sputnik-ը: