Հնդկաստանի Ռաջաստանի նահանգի բնակչուհի Պրաբհա Դեւին ծննդաբերել Է 75 տարեկանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը: Հրատարակության տվյալներով՝ կինը եւ նրա 80-ամյա ամուսինը երեխային սաղմնավորել են ԷԿՕ-ի ընթացակարգի օգնությամբ: Աղջիկը ծնվել Է չհասունացած՝ հղիության 30-րդ շաբաթում:
Նրա քաշը 700 գրամից պակաս Էր: Բժիշկների խոսքով՝ իրենք ստիպված են եղել հարկադրական կեսարյան հատում կատարել, քանի որ մոր տարիքը թույլ չԷր տալիս ծննդաբերել բնական ճանապարհով: Ծննդաբերությունից անմիջապես հետո նորածնին միացրել են թոքերի արհեստական օդափոխման ապարատին: Բժիշկները նշում են, որ այժմ աղջկա վիճակը կայունացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հնդկաստանում կինը ծննդաբերել Է 75 տարեկանում