Աշխարհ

16.10.2019 20:45


ԱՄՆ-ում միլիարդատերը 600 մլն դոլար Է կորցրել կանանց վերաբերյալ անհաջող կատակի պատճառով

ԱՄՆ-ում միլիարդատերը 600 մլն դոլար Է կորցրել կանանց վերաբերյալ անհաջող կատակի պատճառով

Ամերիկացի միլիարդատեր Քենեթ Ֆիշերի Fisher Investments ընկերությունը ավելի քան 600 մլն դոլար Է կորցրել իր հիմնադրի սկանդալային ելույթի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Սան Ֆրանցիսկոյում խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ 68-ամյա ֆինանսիստը այդ ոլորտում հաճախորդների հետ աշխատանքը համեմատել Է կանանց գայթակղման հետ, ինչպես նաեւ կատակել Է սեռական օրգանների շուրջ: Միջոցառման հյուրերին դուր չեն եկել Ֆիշերի խոսքերը, որոնք նրա դիտարկումները համարել են «սեքսիստական»:

Ծայր առած սկանդալից հետո ներդրողը ստիպված Է եղել ներողություն խնդրել այդ ելույթի համար: Քննադատության ալիքի վրա Միչիգանի նահանգը Fisher Investments-ից հետ Է կանչել 600 մլն դոլար կենսաթոշակային ներդրումներ, որոնք գտնվում Էին հիմնադրամի կառավարման ներքո: Ֆիլադելֆիայի նահանգի կենսաթոշակների հիմնադրամը նույնպես պլանավորում Է կառավարումից դուրս բերել 54 մլն դոլար: Ֆիշերի հիմնադրամի հետ հարաբերությունները խզելու հնարավորությունը դիտարկում են Fidelity Investments ընկերությունը եւ Ֆլորիդայի նահանգի կենսաթոշակային հիմնադրամը, որոնք 500 մլն դոլար են վստահել Fisher Investments-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը