Աշխարհ

16.10.2019 13:40


Թուրքիայում 74-ամյա քուրդ տղամարդը դաժան ծեծի է ընթարկվել ՝ իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար

Թուրքիայում 74-ամյա քուրդ տղամարդը դաժան ծեծի է ընթարկվել ՝ իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար

Թուրքիայի Չանաքքալե (Գալիպոլի) քաղաքում դաժան ծեծի է ընթարկվել 74-ամյա մի քուրդ տղամադ՝ իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի էջում։

«Ատելություն խոսքերը, ռասիստական քաղաքականությունը, ինչպես նաև շարունակվող պատերազմը հանգեցնում են հանցագոծությունների՝ ատելության հողի վրա։ Եթե մենք չնվազեցնենք լարվածությունը, մեր դռների մոտ կլինեն ատելության հողի վրա կատարվող ավելի դաժան հանցանքներ»,-գրել է Փայլանը։

Ուշագրավ է, որ հարձակումն իրականացվել է հիվանդանոցում, որտեղ տարեց տղամարդը բուժօգնություն էր ստանում։ Հարձակումն իրականացրած անձը նույնպես եղել է տեղի հիվանդներից մեկը և գործողության ժամանակ բղավել է. «Սա Թուրքիայի Հանրապետությունն է»։

Միջադեպի կապակցությամբ դիմում է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության կառույցներից մեկին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը