Աշխարհ

16.10.2019 12:29


«Պոբեդա» ավիաընկերությունը, որը թռիչքներ է իրականացնում Հայաստան, 40%-ով բարձրացնում է տոմսերի գները. «Վեդոմոստի»

«Պոբեդա» ավիաընկերությունը, որը թռիչքներ է իրականացնում Հայաստան, 40%-ով բարձրացնում է տոմսերի գները. «Վեդոմոստի»

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դուստր ընկերություն «Պոբեդա»-ն ձմեռային չվացուցակում (հոկտեմբերի 28-ից) 25 եվրոյով բարձրացնում է արտասահմանյան օդանավակայաններից Ռուսաստան կատարվող թռիչքների տոմսերի գինը: Այս մասին գրում է «Վեդոմոստի» պարբերականը:

«Ավիաընկերության մեկ ուղղությամբ միջազգային տոմսի միջին արժեքն անցյալ ձմեռային չվացուցակում եղել է 4500 ռուբլի: Այսպիսով՝ այս տարի տոմսերի գինը բարձրանում է միջինը 40%-ով»,-նշել է ավիաընկերության ներկայացուցիչ Ելենա Սելիվանովան:

Տոմսերի գնի թանկացումը պայմանավորված է Մոսկվայի քաղաքային դատարանի հոկտեմբերի 8-ի որոշմամբ, ըստ որի ավիաընկերությանն արգելվել է արտասահմանյան օդանավակայաններում ուղևորների գրանցման համար 25 եվրո գանձել:

«Պոբեդա»-ն Ռուսաստանի՝ մեծությամբ 4-րդ ավիափոխադրողն է: Այն թռիչքներ է կատարում 28 միջազգային ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ավիաընկերությունը վերականգնել է թռիչքները դեպի Գյումրի, որոնք մի պահ չեղարկվել էին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը