Լրահոս

16.10.2019 12:25


Տավուշում Porsche Cayenne-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորակում. 35-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. կա վիրավոր

Տավուշում Porsche Cayenne-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորակում. 35-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Porsche Cayenne 18 QA 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 113 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Փաստի առթիվ Ս. Սաղաթելյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-դ մասի (ճանապարհատրանսպորտային ատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ՝ 35-ամյա Էդգար Վանեսյանն էր, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, իսկ վիրավորը նրա համագյուղացի՝ 43-ամյա Արման Իսկանդարյանն է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ամբողջական տվյալները, ինչպես նաև՝ ով է ավտոմեքենան վարել և ում անունով է հաշվառված այն։

Քննիչի հանձարարականով ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը