Մայիսի 30-ին Վրաստանում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն։ Այս կապակցությամբ «Ուրբաթ» ակումբում «Երկիր» միության խորհրդի նախագահ Սևակ Արծրունին և ծրագրի համակարգող Ռոբերտ Թաթոյանը ներկայացրել են իրավիճակը Ջավախքում, մասնավորապես Ախալքալաքում։
Նրանք նշել են, որ մտահոգություն ունեն, թե այս տարվա ընտրությունները ևս կանցնեն ճնշումներով և ընտրակեղծիքներով։ Մտահոգության առիթ է տալիս, օրինակ, այն հանգամանքը, որ իշխանական ընտրացուցակի երկրորդ տեղում Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի որդի Գեորգի Պետրոսյանն է, ով մի անգամ կրակել էր ժողովրդի ուղղությամբ։ Ոստիկանապետ Ս. Պետրոսյանը ևս հայտնի է բազմաթիվ անօրինական գործողություններով, այդ թվում նաև Վահագն Չախալյանի ձերբակալությանը նպաստելով։
Այդուհանդերձ, Սևակ Արծրունին նշել է, որ դա Սամվել Պետրոսյանի խնդիրը չէ, քանի որ նա ուղղակի շատ լավ կատարում է վրացական իշխանությունների հրամանները, որոնց նպատակը Ջավախքի հայաթափումն է։
Նա նշել է նաև, որ ապրիլի 30-ից ի վեր ընտրացուցակները հաստատված են և տարբեր ուժեր են առաջադրվել։
-Մեծ կասկածներ ունենք, որ այս ընտրությունները արդար կանցեն, այդուհանդերձ հուսով ենք որ ջավախահայությունն իր ձայնը ճիշտ թեկնածուներին կտա,- ասել է Ս.Արծրունին։
Մայիսի 30–ին Ջավախքում ՏԻՄ ընտրություններ են

7or.am