Իսպանական Lanza ռադարը արդեն Ադրբեջանի սպառազինությունում է
Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է երկրի ԶՈւ զորամասերից մեկը, որտեղ նրան են ցուցադրել իսպանական INDRA ընկերության արտադրանք Lanza ընտանիքի LTR-25 տիպի ռադիոլոկացիոն կայանը։
Այցի մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Դեռևս այս տարվա մայիսին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գնդապետ Էլման Շահվելեդովը ռազմական հաղորդումներից մեկում ասել էր, որ Ադրբեջանն իր հակաօդային պաշտպանական սպառազինությունը համալրելու է իսպանական INDRA ընկերության արտադրանք Lanza ընտանիքի LTR-25 և MMR տիպի ռադիոլոկացիոն կայաններով։
Այս տարվա հուլիսին «Ռազմինֆոն» արձանագրել էր, որ Ադրբեջանի ՊՆ ԻԼ-76 բեռնատար ինքնաթիռը կատարել է Մադրիդ-Բաքու չվերթ, և ենթադրել էինք, որ ամռանն այդ ռադարներն արդեն հասել էին Ադրբեջան: Զաքիր Հասանովի այս այցն էլ վկայում է, որ ռադարը արդեն ֆունկցիոնալ վճակում է և մտել է սպառազինություն:
Ըստ «Ռազմինֆոյի» տեղեկությունների՝ ռադարը տեղակայվել է Բաքվի մերձակայքում՝ Ս-300-ների մարտկոցներից մեկի հարևանությամբ:

Lanza MMR ռադարի մարտավարատեխնիկական բնութագիրը.
Ազիմուտը – 360°;
Թեքումը – 20°;
Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռավորությունը – 111-333 կմ;
Բարձրությունը – ~30 կմ;
Ալեհավաքի սկանավորման արագությունը – 3-10 վրկ:
Lanza LTR ռադարի մարտավարատեխնիկական բնութագիրը.
Ազիմուտը – 360°;
Թեքումը – 20°;
Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռավորությունը – 389-444 կմ;
Բարձրությունը – ~30 կմ;
Ալեհավաքի սկանավորման արագությունը – 5-12 վրկ:
Աղբյուրը՝ razm.info