Լրահոս

05.05.2010 14:34


Արծրունի Աղաջանյան. «Նախագահի նախաձեռնողական քաղաքականությունը ՕԵԿ-ը դրական է գնահատում»

Արծրունի Աղաջանյան. «Նախագահի նախաձեռնողական քաղաքականությունը ՕԵԿ-ը դրական է գնահատում»

ՕԵԿ խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ասել է, թե արտաքին ոլորտում ՀՀ նախագահի նախաձեռնողական քաղաքականությունը ՕԵԿ-ը դրական է գնահատում։

-ՀՀ նախագահը առաջինն էր, որ ՀՀ-ում հանդես բերեց նախաձեռնողական քաղաքականություն։ Հայաստանն այս ընթացքում հանդես եկավ որպես հուսալի գործընկեր, և նրա քայլերը ողջունեցին Եվրոպական գերտերությունները, միջազգային կազմակերպությունները։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով իրականացված աշխատանքը պետք է դրական գնահատել։ Ինչքան էլ հոռետեսները նշում էին, թե այդ արձանագրությունների ի հայտ գալը, հնարավոր է, Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին որոշակի վնաս պատճառի, բայց դուք բոլորդ համոզվեցիք, որ հակառակը՝ այդ հարցը ավելի լսելի դարձավ միջազգային հանրության կողմից, և նաև մի քանի երկրներում նույնիսկ քննարկվեց ու դատապարտվեց,-նշել  է նա։

Ըստ Արծրունի Աղաջանյանի՝ Թուրքիայի կառավարությունը ոչ ճիշտ քաղաքականություն իրականացրեց, և ՀՀ նախագահի քայլը՝ կասեցնել արձանագրությունների գործընթացը, շատ տեղին էր։

-Սա նախազգուշական քայլ էր ՀՀ կողմից Թուրքիայի իշխանություններին, որպեսզի նրանք այս խնդրին մոտենան ավելի լուրջ, բայց բուն գործընթացը, ինձ թվում է, արդյունք կունենա,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը