Աշխարհ

15.10.2019 21:00


Շուրջ 70 հազար երեխաներ են լքել իրենց տները Սիրիայում տեղի ունեցող մարտերի հետևանքով

Շուրջ 70 հազար երեխաներ են լքել իրենց տները Սիրիայում տեղի ունեցող մարտերի հետևանքով

Չորս երեխա Է զոհվել, եւս ինը վերքեր են ստացել Սիրիայի հյուսիս-արեւելքում տեղի ունեցող մարտերի հետեւանքով, իսկ այն երեխաների թիվը, որոնք հարկադրված լքել են իրենց տները, մոտենում Է 70 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի՝ Ժնեւում տարածված հայտարարության մեջ:

«ՅՈւՆԻՍԵՖ-ը հաստատում Է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում սպանվել Է առնվազն չորս եւ վիրավորվել՝ ինը երեխա»,-նշել Է Ֆորը: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գնահատումների համաձայն, «Սիրիայի հյուսիս-արեւելքում մարտերի սկսվելու պահից ի վեր շուրջ 70 հազար երեխա Է գաղթական դարձել»:

ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի խոսքով՝ հոկտեմբերի 9-ին սկսված մարտական գործողությունների ընթացքում գրոհի են ենթարկվել երեք հիվանդանոց եւ մեկ դպրոց: Նա նշել Է, որ մարդասիրական օգնություն կարող Է պահանջվել առնվազն 170 հազար երեխայի: Ֆորը հորդորել Է «հակամարտության բոլոր կողմերին եւ նրանց, ովքեր կարող են նրանց վրա ազդել», պաշտպանել երեխաներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը