Աշխարհ

15.10.2019 15:30


Պենտագոնի ղեկավար. «ՆԱՏՕ-ի վրա ճնշումներ կգործադրենք, որպեսզի միջոցներ ձեռնարկի Թուրքիայի դեմ»

Պենտագոնի ղեկավար. «ՆԱՏՕ-ի վրա ճնշումներ կգործադրենք, որպեսզի միջոցներ ձեռնարկի Թուրքիայի դեմ»

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի վրա ճնշում են գործադրելու, որպեսզի տնտեսական և դիվանագիտական կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի Թուրքիայի դեմ` կապված Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողության հետ:

Էսփերը նշել է, որ թեմայի շուրջ քննարկում է ունենալու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ առաջիկա շաբաթ կայանալիք հանդիպմանը:

Նա անհարկի և իմպուլսիվ է որակել Թուրքիայի ռազմագործողությունները և հայտնել, որ դրանք կարող են հանգեցնել «Իսլամական պետություն» (ԻՊ-ISIS) ահաբեկչական խմբավորման դիրքերի ամրապնդմանը:

«Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով ԻՊ-ի բազմաթիվ գրոհայիններ են ազատ արձակվել: Թուրքիայի անպատասխանատու գործողությունների պատճառով մեր զինվորներին ուղղված ռիսկերը հասել են անընդունելի մակարդակի: Ուստի, մենք իրականացնում ենք ԱՄՆԻ-ի զինվորական անձնակազմը դուրսբերման պլանը»,-ասել է Էսփերը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության պատճառով Թուրքիայի դեմ հնարավորինս կարճ ժամկետում պատժամիջոցներ սահմանելու մասին:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը