Արագածոտնի մարզպետը 24 ժամ ուտում է, 24 ժամ՝ ստում. «Հրապարակ»
«Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հարցազրույցներից մեկում ասում է՝ Ես աշխատում եմ 24 ժամ և հաց չեմ ուտում: Ուսումնասիրելով նրա աշխատանքային վերջին ամիսների գործունեությունը՝ եկա այն համոզման, որ դա այդպես չէ: Ո՞վ է Դավիթ Գևորգյանը, ինչ է արել այս մեկ տարվա ընթացքում և ինչքան սեր ու համերաշխություն է ներարկել մարզի «սիրազուրկ ու անհամերաշխ» բնակիչներին: Մինչև մարզպետ նշանակվելը նրան ոչ ոք չէր ճանաչում Արագածոտնի մարզում, բայց դա չխանգարեց, որ նորանշանակն ԱԺ ընտրություններում հավաքեր շուրջ 16 հազար 500 ձայն: Իհարկե, ինքը շնորհակալություն հայտնեց իր ընտրազանգվածին՝ մոռանալով, որ այդ մարդիկ ոչ թե իրեն, այլ Նիկոլ Փաշինյանին են ձայն տվել:
Ամեն դեպքում՝ մարդիկ հույս ունեին, որ աշխատանքային խղճուկ կենսագրությունը չի խանգարի, և Գևորգյանը կդառնա նորմալ մարզպետ: Սակայն նշանակման առաջին օրվանից մարզպետը չի ցանկանում տեսնել համայնքապետերի երեսը, բացի մի քանիսից, որոնք որոշակի կարողություններ ունեն՝ հանգստի գոտիներ, սննդի օբյեկտներ:
Դրանցից կարելի է առանձնացնել Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանին, ում հետ ժամանակին մտերիմ հարաբերություններ ուներ, այնքան, որ կերուխումերից մեկի ժամանակ մարզպետը որոշում է գնալ Արագածավան՝ թաղային հեղինակություններից մեկի մոտ, որպեսզի պարզեն, թե ով է եղել միտինգի ժամանակ, ավանակի ճակատին «Դավիթ Գևորգյան» գրության հեղինակը:
Սակայն դրանից մի քանի ամիս հետո մարզխորհրդի նիստի ժամանակ հեգնել է համայնքապետին, ով արհամարհել էր և չէր ներկայացել նիստին: Պարզվում է՝ մարզպետը քմահաճորեն է աշխատանքի ներկայանում, կամայականորեն պարգևատրումներ է գրում:
Նրա օգնական Տիգրան Եղիազարյանը հրամանագրված է որպես մարզպետի օգնական, բայց երբեմն ոչ միայն օգնական է, այլև մարզպետի վարորդ, որովհետև մարդիկ չեն համաձայնում մի քանի օրից ավել կատարել այդ ծառայությունը՝ արժանանալով մարզպետի անսեր և ոչ համերաշխ հանդիմանանքներին:
Ճիշտ է, վերջերս հայտնվել է մեկը, ով կարողացել է տևական ժամանակ դիմանալ, սակայն կարծում ենք՝ ժամանակավոր: Ու, ահա, օգնական Եղիազարյանը երբեմն նաև «մարզպետ» է, որովհետև ստանձնել է բացակայող մարզպետի թղթերի ստորագրությունը: Վերջինս մի կոշտ ու տղամարդկային հատկանիշ ունի, մերժում է բոլորին, ոչ մեկն առանց իր գիտության մարզպետի մոտ չի մտնում, գյուղապետը նախօրոք դիմում պիտի գրի, որ մարզպետն ընդունի: Անգամ դիմում պիտի գրի իրենց կուսակցության ներկայացուցիչը, ով առաջին օրվանից եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին:
Մի խոսքով՝ բոլորը: Թերևս մեկ աշխատանք կա, որ լավ է կատարում Դավիթ Գևորգյանը քաղաքացիների ուրբաթօրյա ընդունելությունը, որը նրա ֆեյսբուքյան էջի անբաժանելի մասն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: