Այս պայմաններում մարդն ի՞նչ հույսով պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ. «168 ժամ»
«Աղքատության հաղթահարման միջոցը մարդկանց քաջալերելն է, որպեսզի զրոյից ստեղծեն բիզնես և ոտքի կանգնեն»,- «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի ասածը, իհարկե, նոր բան չէ: Ըստ էության, այդ գաղափարախոսությամբ էլ կառավարությունն առաջնորդվում է իշխանափոխությունից հետո: Այլ խնդիր է, թե դա մինչև հիմա ի՞նչ արդյունք է տվել: Իրականությունն այն է, որ հասարակությունը իշխանափոխությունից հետո նույնքան վատ է ապրում, որքան նախկինում: Ու չնայած Նիկոլ Փաշինյանն արդեն տևական ժամանակ կոչ է անում մարդկանց իրենց գլխում հաղթահարել աղքատությունը, դրանից աղքատությունը չի հաղթահարվում: Պարզ է, որ չի էլ կարող հաղթահարվել: Այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մարդկանց իրական եկամուտները չեն ավելանում կամ այնքան չեն ավելանում, որպեսզի փոխեն սոցիալական վիճակը: Որպեսզի հնարավոր լինի աղքատությունը հաղթահարել, պետք է ոչ թե մարդկանց քաջալերել, այլ պայմաններ ստեղծել եկամուտներն ավելացնելու համար: Այս ընթացքում կառավարությունը շատ բան չի արել դրա համար:
Եթե վարչապետին թվում է, թե շուկաներ մուտքի դյուրացումը բավարար է, որպեսզի մարդիկ բիզնես ստեղծեն և ոտքի կանգնեն, ապա չարաչար սխալվում է: Անգամ, եթե ընդունենք, որ շուկաներ մուտքի հետ կապված խոչընդոտներ այլևս չկան, դա դեռ չի նշանակում, թե բիզնեսը կարող է այնտեղ ազատ գործել: Եվ այն, որ բոլորին տրված է ցանկացած շուկայում գործելու հնարավորություն, ինչպես վարչապետն է ասում, դա ամենևին էլ խնդիրը չի լուծում: Շուկան Հայաստանում գերկենտրոնացված է: Այդ առումով իշխանափոխությունից հետո, կարելի է ասել, ոչինչ էլ չի փոխվել: Այն տիրապետել ու տիրապետում են հիմնականում շատ սահմանափակ թվով ընկերություններ: Նորերի մուտքն այստեղ գուցե հեշտացել է, բայց միայն մուտքը չէ: Մուտքից հետո դեռ պետք է հաստատվել: Իսկ հաստատվելը շարունակում է նույնքան դժվար, եթե ոչ գրեթե անհնարին լինել:
Պատճառները բազմազան են: Տարիներ շարունակ այդ շուկաներում ձևավորվել են խոշոր ընկերություններ, որոնք ստեղծել են նաև անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ իրենց բիզնեսի սպասարկման համար: Հիմա որքան էլ նոր ձևավորվող բիզնեսը ցանկանա, անհնարին է պատկերացնել հավասար մրցակցային հարաբերություններ այդ շուկաներում: Իրավիճակը մեղմելու համար անհրաժեշտ են վարչական մեխանիզմներ: Իսկ ո՞վ պետք է ստեղծի այդ մեխանիզմները, եթե ոչ կառավարությունը:
Ահա այդ խնդիրն է, որը պիտի լուծել: Դա ոչ թե քաղաքացու կամ բիզնեսի, այլ կառավարության լուծելիք խնդիր է:
Հարց է առաջանում, «ի՞նչ է արել իշխանափոխությունից հետո կառավարությունն այն լուծելու համար: Պատասխանը միանշանակ է՝ ոչինչ էլ չի արել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: