Լրահոս

05.05.2010 13:17


Մայիսի 8–ին Սարգսյան–Ալիև հանդիպում նախատեսված չէ

Մայիսի 8–ին Սարգսյան–Ալիև հանդիպում նախատեսված չէ

Արդեն տեղեկացրել ենք, որ մայիսի 8-ին Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի ժամանակ նախատեսվում է ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների ելույթը՝ նվիրված հաղթանակի 65-ամյակին։

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այս գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, սակայն, «7օր»-ին ասել է, որ նման հանդիպում նախատեսված չէ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը