Ոստիկանությունն ուսումնասիրում է Դավիթ Սանասարյանի կողմից անչափահաս երեխային վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութը. Է. Ջանոյան
Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութն ուսումնասիրվում է:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընթացք տրվե՞լ է Դավիթ Սանասարյանին վերագրվող տեսանյութին, որտեղ անչափահաս երեխան պատմում է իրեն վրաերթի ենթարկելու մասին:
«Տեսանյութին ոստիկանությունը ծանոթ է, անհրաժեշտ ուսումնասիրություն է կատարվում, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Analitik.am-ը իր տեղեկություններով լուր էր տարածել, որ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխայի: Վրաերթը թաքցվել է և չի գրանցվել ոստիկանությունում: Դավիթ Սանասարյանն օգտագործել է իր բոլոր լծակները, որպեսզի վրաերթը որևէ կերպ չգրանցվի ոստիկանությունում:
Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը հերքել էր լրատվականի տեղեկությունները, ինչից հետո Analitik.am-ը հրապարակեց տեսանյութ, ըստ որի, Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի:
Տեսանյութի հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը ֆեսյբուքյան գրառումով հայտնեց, որ մեղադրանքը շինծու է մի ստախոս կնոջ կողմից: Ըստ Սանասարյանի՝ երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ միասին գնացել է ԲԿ:
«Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը (երեխայի մայր) ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,- գրել է Սանասարյանը: