«ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը միջազգային փորձաքննության չի ուղարկվել
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Օրինագիծը խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվել է։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Հայկ Պետրոսյանն ասել է, թե այդ փոփոխություններով նպատակ է հետապնդում աշխատանքային օրենսգիրքն աշխատանքային բոլոր կողմերի հարաբերությունների համար դարձնել ավելի ներդաշնակ։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը հարց է ուղղել, թե նախատեսված փոփոխություններն ինչ-որ փորձաքննություն անցե՞լ են, թե՞ ոչ։
-Ձեր և գործատուների միության նախաձեռնությամբ նախագիծն ուղարկվել է աշխատանքի միջազգային կազմակերպություն, և եզրակացությունները ստացվել են, սակայն շատ խորությամբ դեռևս չենք հասցրել ուսումնասիրել։
Փոխնախարարն ասել է, թե նախագիծը միջազգային այլ փորձաքննության չի ուղարկվել։

7or.am