Լրահոս

14.10.2019 22:08


Արարատում գողերը թալանել են Սայաթ Նովայի տունը՝ տանելով խոշոր չափի ԱՄՆ դոլար և ոսկյա զարդեր

Արարատում գողերը թալանել են Սայաթ Նովայի տունը՝ տանելով խոշոր չափի ԱՄՆ դոլար և ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Մասիս քաղաքում տեղի ունեցած գողության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը, ժամը 01։20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել 58-ամյա Սայաթ Նովան և հայտնել, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 17։30-ից մինչև հոկտեմբերի 14-ի ժամը 00։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մասիս քաղաքի 9-րդ փողոցի իրենց տան ննջասենյակի պատուհանը ինչ-որ առարկայով բացելով՝ մտել են տուն և այնտեղից հափշտակել խոշոր չափի ԱՄՆ դոլար և ոսկյա զարդեր։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև փորձաքրեագետն ու քննիչը։

Այս խորագրի վերջին նյութերը