Աշխարհ

14.10.2019 20:55


Հայտարարվել են տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Հայտարարվել են տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսության գծով 2019 թվականին մրցանակն ստացել են տնտեսագետներ Աբիջիթ Բաներջին, Էսթեր Դյուֆլոն եւ Մայքլ Քրեմերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մրցանակը շնորհվում Է գլոբալ աղքատության դեմ պայքարում ներդրված ջանքերի համար»,-հայրարարել Է Նոբելյան կոմիտեն իր որոշման մեջ:

Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսության գծով մրցանակը հիմնվել Է Շվեդիայի Պետբանկի կողմից 1968 թվականին: Այն ներառված չԷ հինգ հիմնական մրցանակների թվում, որոնք Նոբելի կողմից նշված են 1895 թվականի կտակում: Մրցանակն ամեն տարի հանձնում Է Գիտությունների թագավորական ակադեմիան, դրա գումարը, ինչպես եւ մնացած մրցանակների գումարը, կազմում Է 9 մլն շվեդական կրոն (մոտավորապես 900 հազար դոլար): Տնտեսության գծով մրցանակը, մնացած պարգեւների հետ միասին, հանձնվում Է Ստոկհոլմում, դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից ֆրանսուհի Էսթեր Դյուֆլոն դարձել Է այդ հեղինակավոր պարգեւին արժանացած երկրորդ կինը: Առաջին 2009 թվականին դարձել Է ամերիկուհի Էլինոր Օսթրոմը՝ տնտեսական կառավարման իր վերլուծության համար: Նա ցույց Է տվել, որ ընդհանուր սեփականությունը, այդ թվում՝ ռեսուրսները, կարող են արդյունավետ կառավարվել մարդկանց խմբերի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը