Աշխարհ

14.10.2019 21:31


Իտալիան կվերանայի Թուրքիային զենքի մատակարարման պարտավորագրերը

Իտալիան կվերանայի Թուրքիային զենքի մատակարարման պարտավորագրերը

Իտալիան առաջիկա ժամերին կընդունի դեկրետ, որն արգելափակում Է զենքի մատակարարումները Թուրքիային` Սիրիայի հյուսիսում Անկարայի կողմից իրականացվող ռազմական գործողության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հայտարարել Է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն, որը Լյուքսեմբուրգում մասնակցում Է ԵՄ-ի խորհրդի` ԱԳ նախարարների մակարդակով նիստին:

«Առաջիկա ժամերին Իտալիայում կպատրաստվի դեկրետ, որը ես կստորագրեմ որպես արտաքին գործերի նախարար, որպեսզի արգելափակվի զենքի մատակարարումը Թուրքիային»,-նախարարի խոսքը մեջբերել Է Rai-News-24 ալիքը: Ընդսմին դի Մայոն ճշտել Է, որ դեկրետը վերաբերում Է ապագա պարտավորագրերին ու պարտավորություններին; Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտնել Է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Նրա խոսքով՝ այդ գործողության նպատակը քուրդ զինյալների եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն Է Սիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ շրջաններում:

Գործողությանը ներգրավված են Թուրքիայի զինված ուժերը, ինչպես նաեւ Անկարայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակ խմբավորումը: Պլանի համաձայն, հիմնական խնդիրը զինյալներից ազատ 480 կիլոմետր երկարությամբ եւ 32 կիլոմետր խորությամբ գոտու ստեղծումն Է Սիրիայի տարածքում Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանը:

Թուրքիան ահաբեկիչներ Է համարում Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG)` Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ նրանց կապերի պատճառով, որն Անկարայի կողմից ներառված Է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը