Աշխարհ

14.10.2019 16:10


Սիրիայի բանակը մտել է Տաբկա քաղաք

Սիրիայի բանակը մտել է Տաբկա քաղաք

Թուրքիան արդեն 6-րդ օրն է «Խաղաղության ակունք» ռազմագործողությունն է իրականացնում Սիրիայի հյուսիս-արևելքում:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` սիրիական բանակը մտել է Տաբկայի շրջան, որը վերահսկվում էր Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից: Տաբկա քաղաքը գտնվում է Ռաքքայի արևմուտքում:

Նշվում է, որ Ասադի ուժերը հոկտեմբերի 13-ի երեկոյան սկսել են շարժվել դեպի երկրի հյուսիսային շրջաններ:

Սիրիական «Al Mayadeen» հեռուստաալիքը հայտնում է, որ Սիրիայի կառավարությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել այդ կապակցությամբ:

Իսկ սիրիական «SANA» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի բանակը թուրքական ներխուժումը կանխելու համար զորք է տեղակայում Թուրքիայի հետ սահմանին գտնվող Թել Թամեր շրջանում:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների ինքնավար վարչությունը հոկտեմբերի 13-ին, հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերել սիրիական իշխանությունների հետ՝ սիրիական բանակը թուրք-սիրիական սահմանի երկայնքով դիրքավորելու հարցում, որպեսզի կարողանան դիմակայել թուրքական զինուժի և թուրքամետ խմբավորումների հարվածներին:

Քրդերի դեմ «խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։ Արդեն մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը