Աշխարհ

14.10.2019 14:53


Թրամփը պատրաստում է «հզոր» պատժամիջոցների փաթեթ Թուրքիայի դեմ

Թրամփը պատրաստում է «հզոր» պատժամիջոցների փաթեթ Թուրքիայի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կոնգրեսի հետ համատեղ պատրաստվում է հզոր պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ՝ Սիրիայում քուրդ զինյալների դեմ «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ֆոնին։

«Ես աշխատում եմ սենատոր Լինդսի Գրեմի և Կոնգրեսի շատ անդամների հետ, ներառյալ դեմոկրատները, որպեսզի հզոր պատժամիջոցներ մտցնենք Թուրքիայի նկատմամբ։ Ֆինանսների նախարարությունը պատրաստ է աշխատանքին, կարող է կարիք լինել հավելյալ օրենքի։ Այդ հարցի շուրջ գերազանց կոնսենսուս կա։ Թուրքիան խնդրել է, որ դա չանենք։ Եղեք կապի մեջ»,- Թվիթերում գրել է Թրամփը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն, իր հերթին, հայտարարել է, որ նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության պարագայում պատժամիջոցներ սահմանել։

Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։ Արդեն մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը