Աշխարհ

14.10.2019 14:08


Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանում է Բաքու՝ մասնակցելու Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովին:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Թուրքիայի առաջնորդը երկկողմ հանդիպումներ կունենա կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ:

Մինչ այդ, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն այսօր Բաքվում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը:

«Ընդգծվեց երկու երկրների կողմից իրականացվող քաղաքականության կարևորությունը՝ անվտանգության ապահովման համար»,-ասվում է ադրբեջանական արտգործնախարարության հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը