Ապրիլի վերջին Ստրասբուգում ելույթ ունենալով՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ասել է, թե մոտ ժամանակներս ինքը պատրաստվում է քննարկման դնել ՎՈՒԱՄ–ին(Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) Ուկրաինայի ադամակցությունը շարունակելու հրացը։
-Ուկրաինան կշարունակի ՎՈՒԱՄ-ին անդամակցել այն դեպքում, երբ օգուտ կստանա այդ կազմակերպության գոյությունից,-ասել էր նա։
Սակայն փորձագետները կարծում են, որ եթե Ուկրաինան դուրս գա ՎՈՒԱՄ-ից, ապա դա այդ երկրի իշխանության կողմից սխալ հաշվարկ կլինի, քանի որ այդ կազմակերպության գոյությունն առաջին հերթին անհրաժեշտ է Կիևին։
-Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար Ուկրաինան այսօր շատ զիջումներ է անում, և ՎՈՒԱՄ-ն էլ այդ ցուցակի մեջ ընկել,-նշել Ուկրաինայի ԱԳՆ-ին կից արտաքին քաղաքականության դիվանագիտական գիտությունների ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Պալիյը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի կառավարությունն ակնհայտորեն ռուսամետ դիրքորոշում է ցուցաբերում, իսկ ՎՈՒԱՄ-ի հետ համագործակցությունը Ռուսաստանը շրջանցող տարանցիկ ուղիներ է ենթադրում։
-Ցավոք, հիմա ուկրաինական կառավարությունն ընդունակ չէ ինքնուրույն քաղաքականություն վարելու, և ՎՈՒԱՄ-ն այս գործընթացում դառնում է մանրադրամ, չնայած ակնհայտ է, որ չի կարելի այս կազմակերպությունը համեմատել հերթական տնտեսական համագործակցության հետ, քանի որ տարածաշրջանային ազդեցության հարցերը տնտեսական հարցեր են,-ասել է նա։
Իսկ ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբասովը կարծում է, որ չի կարելի ՎՈՒԱՄ-ի ամբողջականությունը խաթարել անդամ երկրների ղեկավարների քաղաքական նախասիրությունների պատճառով։
-Ինձ թվում է, որ Յանուկովիչը մի քիչ շտապել է ՎՈՒԱՄ-ից դուրս գալու մասին հայտարարություններ անելով, որովհետև լինելով տնտեսական կազմակերպություն, այն ավելի շատ հարկավոր է Կիևին, քան, ասենք, Ադրբեջանին,-նշել է Թոֆիկ Աբբասովը։
Ոկրաինան դուրս կգա՞ ՎՈՒԱՄ–ից