Վայոց Ձորի մարզում 57-ամյա վարորդը Toyota-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի պտույտ գլորվելով, հայտնվել դաշտում
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ժամը 13:30-ի սահմաններում, Սիրիայի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Մանվել Ֆիլիփը, իր վարած Toyota մակնիշի 10 FM 910 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168.5 կմ հատվածում, կտրուկ շրջադարձի մասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մի պտույտ գլորվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ վթարի հետևանքով տուժածներ չեն եղել, վարորդն էլ հրաժարվել բժշկական օգնությունից, նա ճանապարհային ոստիկանությանը հայտնել է, որ ոչ մի բողոք չունի:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։