Հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ։
-Հայ–թուրքական հարաբերությունների երկու խաղակեսերը, ֆուտբոլային լեզվով ասած, ավարտվեցին։ Մեզ համար արդյունք չկա։ Ինչպե՞ս եք գնահատում «ֆուտբոլային» դիվանագիտության ողջ ընթացքը։
-Եթե այդ նախաձեռնության հեղինակները լինեին պետական կառավարման բնագավառում անփորձ մարդիկ և զուտ ցանկություններով առաջնորդվեին, ապա սա կարելի էր համարել դաս անփորձների համար։ Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանը 20 տարեկան պետություն է՝ այս նախաձեռնությունն այդ որակման տակ չի կարող մտնել։ Այս նախաձեռնությունը, պարզ ձևով ասած, կարելի է համարել ձախողված, բայց շատ ավելի բնութագրող բառն արկածախնդրությունն է։ Գուցե դա ավելի արդարացի լիներ, եթե անփորձ քաղաքական ուժն ընտրությունների միջոցով գար իշխանության և խանդավառված փորձեր այդ նախաձեռութուններն իրականացնել։ Բայց քանի որ նորանկախ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել, ուստի իշխանության ներսից նման նախաձեռնությունը պետք է հիմնված լիներ նախորդ փորձի վրա, ինչը չարվեց։
Ամեն դեպքում, տեղի ունեցածը դաս եղավ, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելն այդքան էլ հեշտ գործ չի։ Այս ամենից պարզ դարձավ, որ մի կողմի բարի ցանկությունը բավարար չէ: Այս ողջ ընթացքը ցույց տվեց, որ Թուրքիայի նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումն է, այլ Հայաստանը հերթական անգամ կապիտուլյացիայի ենթարկելը, որն արտահայտվեց առաջին իսկ օրվանից Ղարաբաղի հարցը որպես նախապայման դրվելով։ Բացարձակապես անընունլի է Թուրքիայի կողմից տարվող այդ կապիտուլյացիոն քաղաքականությունը, որովհետև Ղարաբաղի հարցում ամենակարևոր խնդիրը մարդկանց՝ Ղարաբաղում ապրող բնակչության հիմնարար իրավունքները՝՝ ինքնորոշման, կյանքի և անվտանգության իրավունքն է, որը ոչ մի դեպքում չպետք է զիջել։ Նորից կրկնեմ, որ շատերի համար սա դաս եղավ, և, թերևս, շատ ճիշտ էին այն քաղաքական գործիչները և վերլուծաբանները, ովքեր կանխատեսում էին այս զարգացումները։
Լինելով հարևանների՝ այդ թվում և Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից՝ կարծում եմ, որ այդ հարաբերությունների հաստատումը պետք լինի առավելապես Թուրքիայի կողմից բարի կամքի դրսևորման դեպքում, այլ ոչ թե մեր միակողմանի նախաձեռնողականության։
-ՀՀ նախագահի ապրիլի 22-ի ուղերձն ինչպե՞ս կգնահատեք։
-Կարծում եմ, որ, ի վերջո, նախագահը նույնպես գիտակցել է այս ամբողջ գործընթացի անհաջողությունը: Բայց հաշվի առնելով, որ (գուցե ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես աշխարհում) շատ քիչ են այն քաղաքական գործիչները (մանավանդ առաջին պետական դեմքերը), ովքեր ընդունում են իրենց սխալները, ընդունվեց այն տարբերակը, ըստ որի սառեցվում է արձանագրությունների վավերացումը։ Ըստ էության, ուղերձում կար և այդ սխալի ընդունումը (տողատակից կարելի էր հասկանալ), բայց եթե մինչև վերջ ընդունվեր, ապա պետք է ստորագրությունները հետ վերցվեր, բայց դա չեղավ, որովհետ երևի իր կարծիքով հասարակության մի մասի կողմից դա կընկալվեր որպես թուլության նշան։
-Շատերը նշում են, որ հայ-թուրքական հարաբերութունների սառեցմամբ պայմանավորված՝ կարող է ակտիվանալ ղարաբաղյան հակամարտության հարցը, և ճնշումների արդյունքում զիջումներ լինեն։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Չեմ բացառում այդ գործընթացի հնարավորությունը։ Կարծում եմ, որ այս առումով ոչ միայն իշխանությունը, այլ առաջին հերթին հասարակությունը պետք է բավականին կոշտ պահվածք ունենա և թույլ չտան որ Հայաստանի իշխանությունները «ստիպված» միակողմանի զիջումների գնան։
-Իսկ այս արտաքին քաղաքականությամբ պայմանավորված՝ ներքին ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։
-Իհարկե չի կարելի արտաքին ճնշումները թերագնահատել, որովհետև Հայաստանը բավական խոցելի երկիր է և՛ իր տնտեսությամբ, և՛ ժողովրդավարությամբ և այլն, և այլն։ Հայաստանը շատ է կախված միջազգային տարբեր կազմակերպություններից, այդ թվում ֆինանսական առումով։ Այս տեսակետից մենք շատ խոցելի ենք, բայց ցանկացած երկիր, նույնիսկ Հայաստանից ավելի խոցելի երկրները սահման ունեն, որից այն կողմ չեն կարող զիջել, և կարծում եմ, որ Հայաստանի համար Ղարաբաղի հարցն այդ սահմանն է։ Այստեղ պետք է բավական կոշտ դիրքորոշում ունենալ և որևէ զիջման չգնալ։ Ինչ վերաբերում է միակողմանի հնարավոր զիջումներին, ապա կարծում եմ, որ քաղաքականության մեջ այսպես է՝ եթե անգամ բարի կամքով դու միակողմանի զիջում արեցիր, ապա դոմինոյի սկզբունքով զիջումներն իրար հետևից կգնան, և կհայտնվես կոտրած տաշտակի առջև ու մինչև վերջ կարող ես պարտվել։ Այստեղ պետք է անպայման փաթեթային լուծում, որտեղ հստակ պետք է լինի Ղարաբաղի կարգավիճակի հարցը (ոչ Ադրբեջանի կազմում) և հետո նոր կարելի է խոսել մնացած հարցերի մասին։ Իսկ միակողմանի հնարավոր զիջումների դեպքում, որոնց ես չեմ ուզում հավատալ, կարծում եմ, Հայաստանի հասարակության մեջ այնքան ուժ կգտնվի, որ այդպիսի բան թույլ չտա, և այդ դեպքում հաստատ կլինի իշխանափոխություն։
-Իսկ այս ներքաղաքական իրավիճակում կա՞ նոր ուժի ձևավորման պահանջ։
-Հայաստանում, իմ պատկերացմամբ, հայության մասին երկու ծայրահեղ մտածողություն կա, երկուսն էլ վնասակար և կործանարար։ Հասարակության մի մասը դատափետում է հայ ժողովրդին՝ ասելով, որ մենք ապրելու ազգ չենք, իսկ մյուս կողմի մոտ էլ կա ազգային սնապարծություն. որ մենք հազարամյակների պատմություն ունեք, որ մյուսները ծառերի վրա էին, երբ մենք քաղաքակրթություն ունեինք և այլն։ Կարծում եմ, որ այս երկու տեսակետն էլ հավասարապես վտանգավոր և կործանարար մտածողություն են։ Պատահական չէ, որ հաճախ նույն մարդը՝ քաղաքական կամ հասարակական գործիչը, կարող է ժողովրդին դուր գալու համար մի դեպքում ազգային սնապարծության տեսակետից հանդես գալ, մյուս կողմից էլ՝ անձնական խոսակցությունների ժամանակ, առաջին տեսակետից հանդես գալ, որ մենք ընդհանրապես ազգ չենք՝ դրանով արդարացնելով իր կոռուպցիան, պահվածքը և այլն, և այլն։ Սա հասարակական մակարդակում։
Իսկ քաղաքական մակարդակում ցավոք Հայաստանում ես դեռ չեմ տեսնում հստակ գաղափարական այլընտրանք գործող իշխանությանը։ Այս առումով կա նոր ուժի պահանջ։ Առայժմ Հայաստանում չեմ տեսնում ձևավորված այն ուժը, որը մի կողմից իսկապես կլինի անկախական պետական քաղաքական ուժ, որը կձգտի ժողովրդավարական և մրցակցային տնտեսության ձևավորման ու մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորման։ Ազգային հարցերում ընդունելի չեն ամեն գնով «լավ ապրելու» , բայց իրականում գոյատևման և ուրիշի ձեռքին նայելու մոտեցումները։ Հայաստանը երբեք ապագա չի ունեա, եթե ազգային արժանապատվության գործոնը հաշվի չառնի։ Եթե դու ազգային հոգեբանությունը սպանես՝ ասելով, որ որևէ բանի ընդունակ չես, ապա դու որևէ ձևով չես կարող զարգացնել երկիրը։ Այսօր Հայաստանում տիտղոսակիր ընդդիմության և իշխանության մեջ, ըստ էության, ոչ մի տաբերություն չեմ տեսնում, որովհետև Հայաստանում իշխանափոխություն, որպես այդպիսին, չի եղել։ Ուղղակի իշխանության մի մասը մյուս մասին հեռացրել է նույն գաղափարական դաշտից ու փորձել միայնակ տնօրինել կոռուպցիոն լծակները։ Սրանից ելնելով էլ կարծում եմ, որ նոր ուժի պահանջարկը կա։ Իսկ եթե պահանջարկ կա, ապա առաջարկն իրեն սպասել չի տա։
Ավետիք Իշխանյան.

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը