Աշխարհ

14.10.2019 09:22


Սիրիայում օտարերկրյա լրագրողներ են զոհվել

Սիրիայում օտարերկրյա լրագրողներ են զոհվել

Սիրիայի Ռաս էլ Այն քաղաքի մոտ թուրքական ռազմական ինքնաթիռների հարձակման հետևանքով զոհերի թվում երեք օտարերկրյա լրագրող կա։ Այս մասին հայտնում է Regnum-ը՝ հղում տալով Al Mayadeen-ին:

Մեքենաների շարասյունի վրա թուրքական ռազմական ինքնաթիռների հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 11 քաղաքացի և մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:

Հարձակման ենթարկված ավտոբուսում եղել է մի քանի անգլիացի և ֆրանսիացի թղթակից, նաեւ տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Նրանք ուղևորվում էին քուրդ զինյալ խմբերի և թուրք ուժայինների ռազմական գործողությունների գոտի:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը