Լրահոս

13.10.2019 12:36


Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը քթի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը քթի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հայկ Հովհաննիսյանը ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին, որ «Մասիս» բժշկական կենտրոնի հետնամասում վիճաբանության ընթացքում Այնթափ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Աշոտ Թորոսյանը գլխով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով քթի շրջանում իրեն վնասվածք է պատճառվել։

Ինչպես հայտնում է ֆոտալրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հովհաննիսյանն աշխատում է «Մասիս» ԲԿ-ում՝ տնօրեն, իսկ Ա. Թորոսյանը՝ նույն ԲԿ-ում՝ պահեստապետ, իսկ վիճաբանությունն էլ տեղի է ունեցել աշխատանքային հարցի շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը